Կլաուդիո Բրավոն՝ Պորտուգալիա - Չիլի հանդիպման լավագույն խաղացող

00:53   29 հունիսի, 2017

Ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի Պորտուգալիա - Չիլի հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել չիլիացիների դարպասապահ Կլաուդիո Բրավոն:

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ հետ է մղել առաջին երեք հարվածները, չիլիացիները իրենց առաջին երեք հարվածները դիպուկ են իրացրել: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով:

Եզրափակիչում Չիլիի մրցակիցը կլինի Գերմանիա - Մեքսիկա դիմակայության հաղթողը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։