«Չելսին» կվաճառի Դիեգո Կոստային

23:53   28 հունիսի, 2017

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն ու թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն քննարկել են իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի հետագան «Չելսիում»: Իտալացի մասնագետը ռուսաստանցի միլիարդատիրոջը ներկայացրել է Դիեգո Կոստայից հրաժարվելու պատճառները:

Դրանից հետո հաստատվել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Դիեգո Կոստան կվաճառվի, հաղորդում է The Times-ը: Ավելի վաղ, Կոստան հայտարարել էր, թե Կոնտեն իրեն առաջարկել է նոր թիմ փնտրել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։