Հայկական ակումբները մեկնարկում են Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

09:44   29 հունիսի, 2017

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հունիսի 29-ին կմեկնարկի որակավորման առաջին փուլը, որում պայքարը կսկսեն հայկական 3 ակումբներ:

«Շիրակը» Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում կընդունի սլովենական «Գորիցային», իսկ  «Փյունիկը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» հետ: «Գանձասար-Կապանն» էլ արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ Պոդգորիցայի» հետ:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղեր

«Շիրակ» - «Գորիցա» (Սլովենիա), Գյումրի, «Քաղաքային» ստադիոն, ժամը՝ 16:00

«Փյունիկ» - «Սլովան» (Սլովակիա), Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն, ժամը՝ 19:00

«Մլադոստ» (Չեռնոգորիա) - «Գանձասար-Կապան», Պոդգորիցա, «Գրադսկի» ստադիոն, ժամը՝ 22:30



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։