Golden Spike. Ուսեյն Բոլթի հաղթանակով

23:26   28 հունիսի, 2017

Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը շարունակում է պատրաստվել աշխարհի առաջնությանը: Ջամայկացի մարզիկը մասնակցել է Չեխիայի Օստրավա քաղաքում անցկացավող IAAF World Challenge - Golden Spike մրցաշարի եւ հավասարը չի ունեցել 100 մետր վազքում:

30-ամյա մարզիկը հայտարարել է, որ օգոստոսին Լոնդոնում կայանալիք աշխարհի առաջնության 100 եւ 200 մետր վազքի մրցումներով կավարտի մարզական կարիերան:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 5-ից 13-ը:

IAAF World Challenge - Golden Spike 

100 մետր

1. Ուսեյն Բոլթ (Ջամայկա)՝ 10,06
2.
Յունիր Պերես (Կուբա)՝ 10,09
3.
Ժակ Ալի Հարվի (Թուրքիա)՝ 10,26



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։