Վարազդատ Հարոյանը փորձաշրջան է անցնում «Ուրալում», Արթուր Միրանյանը՝ «Ուֆայում»

15:05   28 հունիսի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը փորձաշրջան է անցնում Եկատերինբուրգի «Ուրալում», որը մարզումային հավաքի է Սլովենիայում: 24-ամյա ֆուտբոլիստը ռուսական թիմի կազմում մասնակցել է Սլովենիայի «Մարիբորի» դեմ խաղին (0:2): Անցած մրցաշրջանը Հարոյանն անցկացրել է Իրանի «Փադիդեում»:

Հիշեցնենք, որ «Ուրալում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արթուր Միրանյանը փորձաշրջան է անցնում ռուսական «Ուֆայում»:

Միրանյանի նախորդ թիմը եղել է մակեդոնական «Վարդարը», որից հեռացել է 2015 թվականին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։