Դորտմունդ. Հայաստանը նվաճել է բրոնզե մեդալ

14:47   28 հունիսի, 2017

Դորտմունդում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանը (50 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը պարտվել է ռուսաստանցի Մուհամմադհոն Մուխիդդին-Զադեին (3:13), որը հասել է եզրափակիչ: Զուրաբյանը սփոփիչ գոտեմարտում հաղթել է Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Կոյկային (10:0), իսկ երրորդ տեղի համար ոչ մի շանս չի տվել թուրք Էնգին Չեթինին (11:4), հաղորդում է ՀԱՕԿի մամուլի ծառայությունը:

Վարդգես Կարապետյանը (60 կգ), Արման Ավագյանը (74 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (96 կգ) մեդալ չեն նվաճել:

Հունիսի 28-ին գորգ դուրս կգան Արսեն Հարությունյանը (55 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։