ՖԻՖԱ. Մեծ Բրիտանիան փորձել է ճնշում գործադրել 2018թ. աշխարհի առաջնության ընտրության ժամանակ

10:54   28 հունիսի, 2017

Մեծ Բրիտանիայի իշխանությունները փորձել են միջամտել 2018թ. աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրության գործընթացին: Այդ մասին ասվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված զեկույցում: Արքայազն Ուիլյամը եւ նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը քվեարկությունից առաջ հանդիպում են ունեցել ՖԻՖԱ-ի փոխնախագահ Չոն Մոն Չժունի հետ, որը Հարավային Կորեայի ներկայացուցիչ է:

Մեծ Բրիտանիան հավակնում էր ԱԱ-2018-ի, Հարավային Կորեան՝ ԱԱ-2022-ին: Ցյուրիխում քվեարկությունից առաջ Քեմերոնը փորձել է համոզել Չոն Մոն Չժունին քվեարկել Մեծ Բրիտանիայի օգտին: Դրա դիմաց ՖԻՖԱ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեֆ Թոմփսոնը պետք է ձայնը տար Հարավային Կորեայի օգտին:

2015թ. հոկտեմբերին Չոն Մոն Չժունը կոռուպցիոն սկանդալից հետո հեռացվել է ՖԻՖԱ-ից եւ 6 տարով զրկվել որեւէ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.