Ավտովթարից մահացել է ֆուտբոլիստ Պավել Դալալոյանը

12:10   27 հունիսի, 2017

Ռուսաստանցի ֆուտբոլիստ Պավել Դալալոյանը մահացել է Վորոնեժ քաղաքում, հայտնում է sport-express.ru-ն:

ВАЗ-2114 մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա մարզիկին: Ծանր վնասվածքների հետեւանքով Դալալոյանը մահացել է մինչեւ շտապօգնության մեքենայի ժամանելը:

Ֆուտբոլային կարիերայի տարիներին Պավել Դալալոյանը խաղացել է «Ավտոդոր» (Նոր Ուսման), «Կուբան» (Սլավյանսկ), «Լոկոմոտիվ» (Լիսկի), «Ուրալան» (Էլիստա), «Մետալուրգ» (Լիպեցկ) եւ «Դինամո» (Վորոնեժ) ակումբներում: 2000-ին նա «Ուրալանի» կազմում 4 խաղ է անցկացրել Ռուսաստանի ուժեղագույնների լիգայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։