Կլաուդիո Ռանյերի. Պետք է մոռանալ «Լեսթերը» եւ հանգիստ աշխատել

21:56   26 հունիսի, 2017

Անգլիական «Լեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին ներկայացվել է ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնում: 2016-ին «Լեսթերին» Պրեմյեր լիգայի չեմպիոնությանը հասցրած Ռանյերին հեռացվել էր թիմից անցած մրցաշրջանում:

«Պետք է մոռանալ «Լեսթերը» եւ հանգիստ աշխատել: «Լեսթերը» կմնա բացառիկ մի պատմություն: Այդ քաղաքի բնակիչներն ավելի ջերմ ինձ ճանապարհեցին, քան տիտղոսը նվաճելուց: Բայց հիմա ես ակումբում եմ, որը Ֆրանսիայի ութակի չեմպիոն է, պատմական թիմ է: Իմ համար մեծ պատիվ է լինել այստեղ»,- 65-ամյա իտալացի մասնագետի խոսքը մեջբերում ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:

Ռանյերին երկու տարվա պայմանագիր է կնքել «Նանտի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։