Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արթուր Միրանյանը փորձաշրջան է անցնում Բաշկիրիայի «Ուֆայում»:
21-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբի կազմում մասնակցել է Նովոգորսկում կայացած հավաքին: Նախօրեին «Ուֆան» ստուգողական խաղում 2:0 հաշվով հաղթել է «Խիմկիին», իսկ Միրանյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին, հայտնում է ակումբի կայքը:
Արթուր Միրանյանի նախորդ ակումբն էր մակեդոնական «Վարդարը», որից նա հեռացել էր 2015-ին:
Հունիսի 28-ից հուլիսի 9-ը «Ուֆան» հավաք է անցկացնելու Ավստրիայում:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։