Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» հայտացուցակը

15:15   25 հունիսի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ներկայացրել է հայտացուցակը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար:

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գեւորգ Կասպարով:

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր, Գեւորգ Նռանյան, փոխանցում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային», որն արդեն ժամանել է Երեւան եւ հանգրվանել DoubleTree by Hilton հյուրանոցում: Հունիսի 25-ին՝ ժամը 18:00-ին, «Սանտա Կոլոման» մարզում կանցկացնի «Ալաշկերտ» մարզադաշտում: Թիմերի միջեւ առաջին հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։