Ռոջեր Ֆեդերերի հերթական տիտղոսը

16:10   25 հունիսի, 2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը 9-րդ անգամ նվաճեց թենիսի Հալեի մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Եզրափակիչում շվեյցարացի թենիսիստը 2 սեթում առավելության հասավ Գերմանիան ներկայացնող 20-ամյա Ալեքսանդր Զվերեւի նկատմամբ՝ 6:1, 6:3: Մրցախաղը տեւեց 53 րոպե:

Սա 35-ամյա Ֆեդերերի 92-րդ տիտղոսն էր կարիերայում: Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչում նա 6:4, 7:6 հաշվով հաղթել էր Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովին, որը առաջին անգամ էր խոտածածկով կորտերում հասել կիսաեզրափակիչ։

Աշխարհի 5-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը նախորդ տիտղոսը նվաճել էր այս տարվա հունվարին՝ 5-րդ անգամ հաղթելով Australian Open-ում: Դրանից հետո նա կորտ էր վերադարձել հունիսի 14-ին, սակայն Շտուտգարտի մրցաշարի մեկնարկային մրցախաղում պարտվել էր գերմանացի Թոմի Հասին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։