Ռոնալդուն դժգոհ է «Սանկտ Պետերբուրգ Արենայի» խոտածածկի որակից

18:20   25 հունիսի, 2017

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Ռուսաստանում ընթացող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի խաղում Նոր Զելանդիայի թիմի նկատմամբ հաղթանակը 2:0 հաշվով:

«Լավ հանդիպում էր: Օգնեցի թիմին, խփեցի առաջին գոլը: 11 մետրանոցից բացի, ունեցա այլ գոլային պահեր: Կարեւոր էր հաղթել այս խաղում: Ցանկանում էինք բոլոր հարցերը լուծել առաջին խաղակեսում:

Ի դեպ, բարդ խաղադաշտ էր, խոտածածկն այնքան էլ լավը չէր: Այսպիսի դաշտում հնարավոր չէր ցուցադրել որակյալ ֆուտբոլ: Գիտենք, որ կիսաեզրափակիչում լինելու է բարդ մրցակից: Թե՛ Չիլին, թե՛ Գերմանիան ուժեղ հավաքականներ են: Սակայն, մենք եւս շատ ուժեղ ենք եւ հավատում ենք հաղթանակին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն:

Հիշեցնենք, որ 32-ամյա Ռոնալդուն, «Սանկտ Պետերբուրգ Արենա» ստադիոնում կայացած խաղում գրավելով Նոր Զելանդիայի հավաքականի դարպասը, Պորտուգալիայի հավաքականում գոլերի քանակը հասցրեց 75-ի եւ եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը կիսում է հունգարացի Շանդոր Կոչիշի հետ։ Առաջին տեղում հունգարացի Ֆերենց Պուշկաշն է՝ 84 գոլ։ Համաշխարհային ռեկորդակիրը իրանցի Ալի Դաեին է, որն ազգային հավաքականի 149 խաղում խփել է 109 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։