Ռոնալդուն՝ Նոր Զելանդիա - Պորտուգալիա հանդիպման լավագույն խաղացող

21:10   24 հունիսի, 2017

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A խմբի երրորդ տուրի Նոր Զելանդիա - Պորտուգալիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիան հաղթել է 4։0 հաշվով եւ դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ռոնալդուն դարձել էր գոլի հեղինակ 11 մետրանոցից։

Մեքսիկա - Ռուսաստան հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Իրվին Լոսանոն, որը խփել էր մեքսիկացիների հաղթական գոլը՝ ապահովելով Մեքսիկայի տեղը կիսաեզրափակիչում։ Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի չեմպիոնները մրցաշարի կազմակերպիչ ռուսներին հաղթել են 2։1 հաշվով։

Կոնֆեդերացիաների Գավաթ

A խումբ, երրորդ տուր

Նոր Զելանդիա - Պորտուգալիա՝ 0։4

Կրիշտիանու Ռոնալդու, 33, 11մ, Բեռնարդու Սիլվա, 37, Անդրե Սիլվա, 80, Նանի, 90+1

Մեքսիկա - Ռուսաստան՝ 2։1

Նեստոր Արաուխո, 30 Իրվին Լոսանո, 52 - Ալեքսանդր Սամեդով, 25

Հեռացում՝ Յուրի Ժիրկով (Ռուսաստան), 68, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։