Կարեն Խաչանովը երկու սեթում պարտվեց Ռոջեր Ֆեդերերին

17:49   24 հունիսի, 2017

Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը մրցեց Ռուսաստանի առաջին համար Կարեն Խաչանովի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 4:6, 6:7 (5:7)։

Համաշխարհային դասակարգման աղյուսակում 38-րդ տեղը զբաղեցնող 21-ամյա մոսկվացի հայ մարզիկը կարողացել է դիմադրել 1 ժամ 25 րոպե։ Շվեյցարացի լեգենդար թենիսիստն այժմ 5-րդ ռակետն է, այս մրցաշարում հանդես է գալիս առաջին համարով։

Կարեն Խաչանովն առաջին անգամ է խոտածածկով կորտերում հասնում կիսաեզրափակիչ։

Ուիմբլդոնի մրցաշարում նա կլինի համար ստացած թենիսիստների շարքում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։