11:16 24 հունիսի, 2017Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, 34-ամյա Ալվարո Արբելոան Marca-ի հետ հարցազրույցում հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
«Հրաժեշտ տալու ժամանակն է: Ֆիզիկապես ես դեռ կարող էի շարունակել: «Ռեալն» իմ կյանքի ակումբն է: Ես չեմ զանգի նրանց եւ աշխատանք խնդրեմ, բայց միշտ պատրաստ եմ եղել լսել նրանց առաջարկները»,- ասել է Արբելոան:
2010թ. աշխարհի չեմպիոնն ու 2008թ. եւ 2012թ. Եվրոպայի չեմպիոնը «Ռեալի» ակադեմիայից է սկսել ֆուտբոլային ուղին, 2006-2007-ին հանդես է եկել «Դեպորտիվոյում», 2007-2009-ին՝ «Լիվերպուլում»: Դրանից հետ նա խաղացել է «Ռեալում»: Անցած մրցաշրջանում Արբելոան հանդես էր գալիս անգլիական «Վեստ Հեմում», որի կազմում անցկացրեց 4 հանդիպում:
«Ռեալի» հետ Արբելոան դարձել է Իսպանիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.