12:47 23 հունիսի, 2017«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին չի բացառել, որ կարիերայի վերջում կարող է հանդես գալ նաեւ չինական սուպերլիգայում:
«Չեմ կարող ասել, որ տեղափոխությունս Չինաստան անհնար է: Ոչ ոք չի կարող ասել, որ ժամանակակից ֆուտբոլում կա անհնար որեւէ բան: Բայց չինական սուպերլիգայում խաղալու մասին երբեք չեմ մտածել: Միշտ ցանկացել եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»: Հիմա մտածում եմ միայն հաջորդ մրցաշրջանում հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելու մասին»,- Մեսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն այժմ հայրենիքում է եւ պատրաստվում է հունիսի 30-ին կայանալիք իր հարսանիքին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.