Հաիթիի ազգային թիմի խաղացողը համալրել է «Գանձասար-Կապանը»

15:12   22 հունիսի, 2017

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլին պատրաստվող «Գանձասար-Կապանը» մեկ տարվա պայմանագիր է կնքել Հաիթիի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ալեքս Քրիստիանիի հետ:

23-ամյա ֆուտբոլիստի նախորդ թիմը եղել է Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կամաչան», դրանից առաջ հանդես է եկել «Բոավիշտայում», հաղորդում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը:

Հաիթիի հավաքականում Ալեքս Քրիստիանին անցկացրել է 14 հանդիպում, խփել 1 գոլ:

Եվրոպայի լիգայում «Գանձասար-Կապանը» կմրցի Չեռնոգորիայի «Մլադոստի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։