Վիլիանը քննադատել է «Շախտյորին»

12:14   21 հուլիսի, 2012

Բոլորը գիտեն, որ ես ցանկանում եմ հեռանալ Ուկրաինայից, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը:

23-ամյա ֆուտբոլիստը քննադատել է ուկրաինական ակումբի՝ իր տրանսֆերի հետ կապված դիրքորոշումը:

«Չգիտեմ, թե ինչ գումարների մասին է խոսել Լուչեսկուն, բայց կարող եմ ասել, որ «Չելսին» իմ համար առաջարկել է 25 միլիոն եվրո: Անկախ տրանսֆերային արժեքից, «Չելսի» տեղափոխվելու իմ ցանկությունն ակնհայտ է: Շատ զայրացած եմ, որ ինձ թույլ չտվեցին հեռանալ: Դա շատ կարեւոր քայլ էր իմ կարիերայում: Բոլորը գիտեն, որ ես ցանկանում եմ հեռանալ «Շախտյորից»: Ես օգնել եմ «Շախտյորին» տիտղոսներ նվաճել: Արել եմ հնարավոր ամեն բան՝ հուսալով, որ ակումբը կաջակցի ինձ: Այստեղ ինձ միշտ լավ են վերաբերվել, լավ են վարձատրել, սակայն ժամանակն է փոխել մթնոլորտը: «Շախտյորի» հետ շատ դժվար է բանակցություններ վարել. դա զգացել են նաեւ Էլանոն ու Մատուզալեմը: «Շախտյորն» արդեն չորս անգամ մերժել է «Չելսիին»: Առաջին դեպքում լոնդոնցիներն առաջարկել էին 20 միլիոն եվրո, երկրորդ դեպքում՝ եւս 5 միլիոն բոնուսներ, իսկ վերջին երկու առաջարկները եղել են 25 միլիոն եվրոյի տեսքով: Այլեւս ո՞վ կցանկանա տեղափոխվել այստեղ: Ակումբի ղեկավարությունը թող մտածի այդ ուղղությամբ»,- Վիլիանի խոսքը փոխանցում է Globo-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։