15:36 21 հունիսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտոնական հայտարարությամբ հերքել է Իսպանիայում 3.3 միլիոն եվրո հարկ չվճարելու մեղադրանքը, որը ներկայացրել է Իսպանիայի դատախազություննը:
«Իսպանիայի հարկային մարմինները, դատախազությունը տեսչական գործընթացի վերաբերյալ որեւէ հարցով չեն դիմել Մոուրինյոյին: 2010-2013 թվականներին Իսպանիայում մարզիչը վճարել է 26 միլիոն եվրո հարկ՝ 41 տոկոս միջին հարկային բեռով եւ ընդունել է Իսպանիայի հարկային ծառայության առաջարկը կարգավորել հարկերը՝ ստանալով համապատասխան հավաստագիր: Այն վկայում է, որ Իսպանիայի հարկային ծառայությունը որեւէ պահանջ չի ունեցել այն ժամանակ, եւ Մոուրինյոն լիարժեք կատարել է հարկային պարտավորությունը»,- նշվում է Մոուրինյոյի անունից հրապարակած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մարզիչը այդ տարիներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.