ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակիչում է

21:12   20 հունիսի, 2017

Ուկրաինայի Խարկով քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: 60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանը պարտության է մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Էլիան Դիմիտրովին եւ կպայքարի կիսաեզրափակիչի ուղեգրի համար:

Եվրոպայի առաջնության լավագույն ութնյակը տալիս է աշխարհի առաջնության ուղեգիր:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ էր դուրս եկել նաեւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներն արդեն ավարտել են պայքարը: 91 կգ քաշային կարգում հունիսի 20-ին Նարեկ Մանասյանը պարտվել է Եվրոպայի, աշխարհի եւ Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Եվգենի Տիշչենկոյին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։