«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» առաջիկա մրցակիցները

12:32   20 հունիսի, 2017

Մանչեսթերյան սուպերակումբները նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ունեն ընկերական հանդիպումների հագեցած օրացույց:

«Մանչեսթեր Յունայթեդը» կմեկնի մրցաշրջագայության ԱՄՆ եւ հուլիսի 16-ին կանցկացնի առաջին հանդիպումը: Մրցակիցը կլինի «Լոս Անջելես Գելաքսին»: Հուլիսի 18-ին պորտուգալացի Ժոզե Մոուրնյոյի գլխավորած թիմը կմրցի «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ, իսկ հուլիսի 21-ին Հյուսթոնում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Հուլիսի 23-ին Սանտա Կլարայում տեղի կունենա Եվրոպայի Սուպերգավաթի «փորձը»՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Մադրիդ»: Եվրոպայի լիգայի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիրները Եվրոպայի Սուպերգավաթը կվիճարկեն օգոստոսի 8-ին: Հուլիսի 27-ին Մերիլենդում «Յունայթեդի» մրցակիցը կլինի «Բարսելոնան»:

Հուլիսի 30-ին «Յունայթեդը» Օսլոյում կխաղա նորվեգական «Վալերենգայի», իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում՝ իտալական «Սամպդորիայի» հետ:

«Մանչեսթեր Սիթին» կունենա չորս հանդիպում: «Մանչեսթեր Յունայթեդից» բացի, Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը ԱՄՆ-ում կխաղա նաեւ «Ռեալի» (հուլիսի 27) եւ «Տոտենհեմի» (հուլիսի 29) հետ: Օգոստոսի 4-ին Իսլանդիայում «Սիթին» կմրցի «Վեստ Հեմի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։