09:05 20 հունիսի, 2017Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վճռական է տրամադրված թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու հարցում եւ չի պատրաստվում որեւէ զիջման: Նա հայտարարել է, որ ցանկացողները պետք է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի համար վճարեն 1 միլիարդ եվրո: Հենց այդքան է Ռոնալդուի տրանսֆերային գինը ֆուտբոլիստի եւ Արքայական ակումբի միջեւ կնքած պայմանագրով:
«Նրա պայմանագրի գինը 1 միլիարդ եվրո է: Եթե ոչ ոք չկարողա վճարել այդքան, ապա Ռոնալդուն չի հեռանա: Ես Կրիշտիանուի հետ դեռ չեմ զրուցել այս թեմայով»,- ասել է Ֆլորենտինո Պերեսը իսպանական ondacero ռադիոկայանի եթերում:
Ռոնալդուին ձեռք բերելու ցանկություն ունեն ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն նշվում է, որ 200 միլիոն եվրոյից ավելի ոչ մի ակումբ չի վճարի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.