10:12 20 հունիսի, 2017Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան ուրախ կլիներ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին տեսնել Արգենտինայի հավաքականում, թեեւ նախկինի նման կարծում է, որ արգենտինացի Լիոնել Մեսին է լավագույն ֆուտբոլիստը:
«Ռոնալդուն գազան է ֆուտբոլում, ափսոս, որ նա արգենտինացի չէ եւ չի կարող հանդես գալ մեր հավաքականում: Սակայն նախկինի նման առավելությունը տալիս եմ Մեսիին: Նա ֆուտբոլ է խաղում հաճույքով եւ թեթեւությամբ է շրջանցում մրցակիցներին:
Լեոն չի կարող միայնակ տիտղոսներ նվաճել հավաքականի համար: Եթե նա նույնիսկ աշխարհի չեմպիոն չդառնա, միեւնույն է՝ նրան կհիշենք ուժեղագույնի դերում»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է ESPN-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.