«Սուոնսին» ձեռք բերեց իսպանացի կիսապաշտպանին

09:37   21 հուլիսի, 2012

Մադրիդի «Ռայո Վելեկանոյի» 26-ամյա կիսապաշտպան Միչուն կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող ուելսյան «Սուոնսիում»:

Իսպանացի ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել բրիտանական ակումբի հետ: Նրա տեղափոխության համար «Ռայո Վալեկանոն» ստացել է երկու միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է «Սուոնսիի» պաշտոնական կայքը:

Միչելը 2011 թվականին իսպանական «Սելտայից» էր տեղափոխվել «Ռայո Վալեկանո»: Իսպանիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 37 հանդիպման եւ դարձել է 15 գոլի հեղինակ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։