Ֆուտբոլային գործակալները 3 տարում տրանսֆերներից ստացել են 1.1 միլիարդ դոլար

17:18   19 հունիսի, 2017

Ֆուտբոլիստների գործակալները 2013-2016 թվականներին տեղի ունեցած տրանսֆերային գործարքներից ամբողջ աշխարհում ստացել են 1.1 միլիարդ դոլար միջնորդավճար, հաղորդում է իտալական gazetta.it-ը:

Իտալական ակումբները երեք տարում ֆուտբոլային գործակալներին վճարել են 256 միլիոն դոլար: Ամենախոշոր միջնորդավճարը ստացել է Մինո Ռայոլան ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերից «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 31 միլիոն եվրո:

Միայն 2016 թվականին Իտալիայի առաջնության ակումբները գործակալներին վճարել են 193 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։