Աբրահամ Խաշմանյան. Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթահարենք առաջին փուլի արգելքը

15:47   19 հունիսի, 2017

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանությունը:

«Ի տարբերություն մյուս թիմերի, այս մրցակցին մենք ճանաչում ենք: Մնացածը ցույց կտան առաջիկա խաղերը: Գիտենք, թե «Սանտա-Կոլոման» ինչ թիմ է, ինչ է անում խաղադաշտում`թե ֆուտբոլային, թե հակաֆուտբոլային տեսանկյունից: Նախորդ դիմակայությունից արդեն մեկ տարի է անցել` գուցե շատ բան է փոխվել: Ամեն դեպքում, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթահարենք առաջին փուլի արգելքը: Կարծում եմ, լավ է, որ առաջին հանդիպումը կանցկացնենք սեփական հարկի տակ:

ԲԱՏԷ-ի մասին կսկսենք մտածել միայն «Սանտա-Կոլոմայից» հետո: Ամեն դեպքում, այստեղ պատրաստվում եմ դիտել ԲԱՏԷ-ի մասնակցությամբ հանդիպում: Կկարողանանք կարծիք կազմել նաեւ այս թիմի մասին: Սակայն, մենք կենտրոնանում ենք «Սանտա-Կոլոմայի» հետ դիմակայության վրա»,- Աբրահամ Խաշմանյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ առաջին որակավորման փուլում, ինչպես եւ նախորդ տարի, «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմայի» հետ, որի արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կխաղա Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։