Կիլիան Մբապե. «Մոնակոյից» կհեռանամ միայն «Ռեալի» համար

14:01   19 հունիսի, 2017

Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»: Այդ մասին նա հայտնել է երկու ակումբների ներկայացուցիչներին:

«Ես կտեղափոխվեմ «Ռեալ» կամ ոչ մի տեղ էլ չեմ տեղափոխվի»,- Մբապեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Սակայն ֆուտբոլիստն առայժմ չի որոշել, թե երբ է հեռանալու «Մոնակոյից»: «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նախընտրում է պայմանագիր կնքել Մբապեի հետ, սակայն եւս մեկ մրցաշրջան թողնել «Մոնակոյում», որտեղ Ֆրանսիայի հավաքականի 18-ամյա հարձակվողն ունի մշտական խաղաժամանակ, իսկ «Ռեալում» կարող է մնալ պահեստայինների նստարանին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։