Մինո Ռայոլա. Դոնարումայի ընտանիքին սպառնացել են

10:02   19 հունիսի, 2017

Ջանլուիջի Դոնարումայի ընտանիքին սպառնացել են, հայտարարել է «Միլանի» 18-ամյա իտալացի դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան:  Դոնարուման հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2018թ. ամռանը:

«Մենք ընդունել ենք որոշում եւ չենք ցանկանում շարունակել համագործակցությունը «Միլանի» հետ: Խնդիրը փողը չէ: Մեզ սպառնացել են: Դոնարումային ոչ միայն վախեցրել են խաղաժամանակ չտրամադրելով: Սպառնալիքներ է ստացել նրա ընտանիքը: Այժմ կա իրական վտանգ, որ նա հաջորդ մրցաշրջանում չի խաղա:

Դոնարուման չունի վերջնական համաձայնություն որեւէ ակումբի հետ: «Յուվենտուսը», «Ռեալը» նրան առաջարկներ են արել դեռ այն ժամանակ, երբ նա 14 տարեկան էր: Այժմ նրա արագ տեղափոխությունը տեղի չի ունենա: «Միլանի» մարզական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելիի հետ ունեմ վատ հարաբերություններ: Մենք տարբեր մարդիկ ենք: Նրա վարքը նման է հետապնդման մեր դեմ: Իրավիճակից ելք չեմ տեսնում»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

«Միլանի» չինացի նախագահ Յոնհոն Լին հայտարարել էր, որ Դոնարուման չի վաճառվի եւ մինչեւ պայմանագրի ավարտը այլեւս խաղադաշտ դուրս չի գա:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։