ConfedCup. Պորտուգալիա - Մեքսիկա՝ 2:2

20:55   18 հունիսի, 2017

Ռուսաստանում ընթացող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության երկրորդ օրը շարունակվում են առաջին տուրի հանդիպումները: A խմբում ընդգրկված Պորտուգալիայի եւ Մեքսիկայի հավաքականները մրցել են Կազանում:

Մեքսիկացիները պարտությունից խուսափել են ավելացված առաջին րոպեին խփած գոլի շնորհիվ: Գրանցվել է ոչ ոքի՝ 2:2:

Այս մրցաշարերի պատմության մեջ առաջին անգամ կիրառվող կրկնապատկերի մրցավարական համակարգի շնորհիվ չի գրանցվել Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեի գոլը խաղից դուրս վիճակի պատճառով:

A խմբի առաջատարը Ռուսաստանն է, որը 2:0 հաշվով հաղթել էր Նոր Զելանդիային:

Կոնֆեդերացիաների Գավաթ

A խումբ, առաջին տուր

Պորտուգալիա - Մեքսիկա՝ 2:2

Ռիկարդու Կուարեժմա, 35, Սեդրիկ, 86 - Չիչարիտո, 42, Էկտոր Մորենո, 90+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։