Յուրա Մովսիսյան. Ռուսաստանում ռասիզմը շատ է, ինքս եմ բախվել դրան

18:10   18 հունիսի, 2017

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ռուսաստանում ռասիզմի մասին:

«Իհարկե, Ռուսաստանում կա ռասիզմ, եւ այն շատ է: Ես ինքս եմ բախվել դրան: Բայց ռասիզմ կա ամենուր: Կարող եմ երաշխավորել, որ աշխարհի առաջնությունը կլինի ամենաանվտանգներից մեկը երկրպագուների համար: Ռուսները ընկերասեր մարդիկ են: Ակնկալում եմ, որ կլինի ամենախաղաղ առաջնությունը»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է LA Times-ը:

Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի 11 քաղաքներում կանցկացվի 2018թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Արեւելյան Եվրոպայում առաջին անգամ կանցկացվի աշխարհի առաջնություն: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.