Խորեն Վերանյանը՝ Մինսկում «Ալաշկերտի» հավաքի մասին

18:32   17 հունիսի, 2017

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» սկսել է ծանրաբեռնված մարզումների քառօրյա ցիկլը: Հերթական ինտենսիվ մարզումից հետո թիմի փորձառու կիսապաշտպան Խորեն Վերանյանը պատմել է հավաքի ընթացքի մասին:

«Հավաքը կազմակերպված է շատ բարձր մակարդակով: Ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի կարողանանք լավ աշխատել եւ պատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին: Աստիճանաբար ավելանում է ծանրաբեռնվածությունը, մենք էլ աստիճանաբար մոտենում ենք մեր լավագույն մարզավիճակին: Պետք է կարողանանք հաղթահարել առաջին որակավորման փուլի արգելքը: Ամեն ինչ անում ենք, որպեսզի լավ նախապատրաստվենք եւ հաջող հանդես գանք առաջին փուլում:

Նորեկներից առաջին տպավորությունը դրական է: Հուսով եմ, որ մրցաշրջանի ընթացքում նրանք կօգտագործեն իրենց ամբողջ ներուժը, օգտակար կլինեն մեր թիմին` արդարացնելով «Ալաշկերտի» ղեկավարության եւ երկրպագուների ակնկալիքները»,- Խորեն Վերանյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հունիսի 19-ին տեղի կունենա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը եւ հայտնի կդառնա «Ալաշկերտի» մրցակիցը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։