Հայ ծանրորդները մեկնեցին Տոկիո

17:07   17 հունիսի, 2017

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, որտեղ անցկացվում է աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Հայաստանի թիմի կազմում մրցահարթակ դուրս կգան Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (կմասնակցի +105 կգ  քաշային կարգում), Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը (armnoc.am): 

Հայ ծանրորդները պայքարը կսկսեն հունիսի 20-ից: Աշխարհի առաջնությունը կավարտվի հունիսի 23-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։