20:11 16 հունիսի, 2017Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ ամերիկյան McDonald's կորպորացիան փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։ McDonald's-ը ՄՕԿ-ի գործընկերն էր 1976 թվականից։ 2012 թվականին կողմերը երկարաձգել էին պայմանագիրը՝ կնքելով 100 միլիոն դոլարի գործարք։
Ամերիկյան ընկերությունը կսպասարկի նաեւ 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը՝ ունենալով ներքին մարկետինգի իրավունք միայն կազմակերպիչ երկրի տարածքում՝ առանց համաշխարհային գովազդային իրավունքի։ Համագործակցության դադարեցման պատճառների մասին չի նշվում։
2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ օլիմպիական ավանում McDonald's-ի ռեստորանը անվճար սպասարկում էր մարզիկներին։ McDonald's-ը նաեւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հովանավորներից մեկն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.