Վլադիմիր Պուտինը կայցելի Կոնֆեդերացիաների Գավաթի բացման խաղին

23:20   16 հունիսի, 2017

Կրեմլում հաստատել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի հունիսի 17-ին մեկնարկելիք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության բացման խաղին։ Ռուսաստանի հավաքականը Մոսկվայում կմրցի Նոր Զելանդիայի հավաքականի հետ։

Խմբային փուլի երկրորդ խաղում Ռուսաստանի թիմը հունիսի 21-ին  կմրցի Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ։ Իսկ հունիսի 24-ին Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը խմբային փուլը կավարտի Մեքսիկայի հետ խաղով։

B խմբում ընդգրկված են աշխարհի չեմպիոն Գերմանիան, Ամերիկայի գավաթակիր Չիլին, Աֆրիկայի չեմպիոն Կամերունը եւ Ավստրալիան։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.