Norway Chess-2017. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Ուեսլի Սոն է

09:40   16 հունիսի, 2017

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող Norway Chess-2017 սուպերմրցաշարում հունիսի 15-ին կանցկացվեն վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:

Միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: Հայ գրոսմայստերին հետապնդող Հիկարու Նակամուրան սեւերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: 2 գրոսմայստերներն էլ ներկայացնում են ԱՄՆ-ը:

Վերջին տուրից առաջ հայկական շախմատի առաջատարն ունի 5.5 միավոր: Նակամուրան հավաքել է 5 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Անիշ Գիրին՝ 4.5:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Norway Chess-ում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:

Norway Chess-2017, 9-րդ տուր

Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) 

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Արոնյան՝ 5.5 միավոր, Նակամուրա՝ 5, Գիրի՝ 4.5, Կրամնիկ, Սո՝ 4-ական, Կարուանա, Անանդ, Կարլսեն, Վաշյե-Լագրավ՝ 3.5-ական, Կարյակին՝ 3:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.