21:39 15 հունիսի, 2017Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հրաժարվել է երկարաձգել «Միլանի» հետ գործող պայմանագիրը: Իտալական ակումբի գործադիր տնօրեն Մարկո Ֆասոնեն հայտարարել է, որ 18-ամյա իտալացին «Միլանից» կհեռանա 2018-ի ամռանը, երբ կլրանա նրա պայմանագրի ժամկետը:
«Դա խաղացողի վերջնական որոշումն է: Նա «Միլանի» հետ համագործակցությունը կդադարեցնի 2018 թվականի հունիսի 30-ին»,- գործակալի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Ջանլուիջի Դոնարուման 14 տարեկանից է «Միլանի» համակարգում: Այս մրցաշրջանում նա մասնակցել է 41 հանդիպման, բաց թողել 49 գոլ եւ 12 խաղում անառիկ պահել դարպասը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.