Հենրիխ Մխիթարյան. Կարիերաս ավարտելուց հետո կարող եմ մնալ ֆուտբոլում կամ զբաղվել բիզնեսով, դեռ չգիտեմ

01:01   15 հունիսի, 2017

Հայաստանի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առայժմ չի որոշել, թե ինչով է զբաղվելու ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:

«Հայաստանում ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, տնտեսագիտություն եմ սովորել Սանկտ Պետերբուրգի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղում: Ընդունվեցի այդտեղ, քանի որ դիպլոմը վավերական է մոտ 60 երկրներում:

Խոսում եմ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն եւ անգլերեն: Ռուսերեն սովորել եմ տատիկիս շնորհիվ: Նա ռուս էր:

Առայժմ չեմ մտածում, թե ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո: Բայց կարող եմ եւ մնալ ֆուտբոլում՝ պաշտոնյա կամ մարզիչ: Կարեւոր չէ: Գուցե, զբաղվեմ բիզնեսով, դեռ չգիտեմ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը rg.ru-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.