21:24 14 հունիսի, 2017Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի երկրորդ հանգստյան օրվանից հետո անցկացվող 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ մի շանս չտվեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակին:
Հայ գրոսմայստերը սեւերով առավելության հասավ 41-րդ քայլում եւ 5 միավորով ընթացիկ միանձնյա առաջատար է: Առաջին տեղի համար նրա մրցակից Հիկարու Նակամուրան պարտիան դեռ չի ավարտել:
Լեւոն Արոնյանը տարավ երրորդ հաղթանակը: Մյուս պարտիաները նա ավարտել էր ոչ ոքի:
Նախորդ պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթել էր նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Նախավերջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը:
Norway Chess-2017, 7-րդ տուր
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0:1
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 1:0
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)՝ 0:1
Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.