Ալբերտ Ազարյանի Գավաթի հաղթողները

20:20   14 հունիսի, 2017

Երեւանում անցկացված օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի գավաթի 11-րդ միջազգային խաղարկությանը մասնակցել են շուրջ 35 մարմնամարզիկներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից եւ Ուզբեկստանից, որի թիմն առաջին անգամ էր հայտավորված այս մրցաշարում, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը (armnoc.am):

Բազմամարտում անգերազանցելի էր Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, երկրորդը Վիգեն Խաչատրյանն էր, երրորդը` Արմեն Պետրոսյանը:

Առանձին գործիքների վրա մրցանակային տեղեր զբաղեցրին.

Ազատ վարժություն. Վիգեն Խաչատրյան, Աբդուլա Ազիմով, Արթուր Դավթյան

Նժույգթափեր. Աբդուլա Ազիմով, Արթուր Դավթյան, Վիգեն Խաչատրյան

Օղակներ. Արթուր Դավթյան, Վիգեն Խաչատրյան, Ժորա Սմբատյան

Հենացատկեր. Արթուր Դավթյան, Վիգեն Խաչատրյան, Խուսնիդին Աբդուսամատով

Զուգափայտեր. Արթուր Դավթյան, Խուսնիդին Աբդուսամատով, Էդգար Իգիթխանով

Պտտաձող. Արթուր Դավթյան, Խուսնիդին Աբդուսամատով, Վիգեն Խաչատրյան

Ֆոտո՝ ՀԱՕԿ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։