Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Մելինե Դալուզյան

22:10   20 հուլիսի, 2012

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին:

Մելինե Դալուզյան. ծանրամարտ, 69 կգ քաշային կարգ

Ծնվել է 1988 թվականի ապրիլի 20-ին

Հայաստանի բազմակի չեմպիոն է, Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող (2005, 2006) Եվրոպայի չեմպիոն,  63 կգ (2007, 2008), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 69 կգ (2010), աշխարհի առաջնությունների  բրոնզե մեդալակիր,  63 կգ (2006),  69կգ (2010):

Մելինե Դալուզյանը պատրաստվում էր հանդես գալ նաեւ Պեկինի Օլիմպիական խաղերում, սակայն առողջության հետ կապված խնդիրների պատճառով ստիպված եղավ բաց թողնել մրցաշարը:

Մելինե Դալուզյանը ծանրամարտով սկսել է զբաղվել մարզիչ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ եւ մինչեւ այսօր  Դալուզյանի մարզիչը ինչպես անհատական մարզումներում, այնպես էլ  հավաքականում Արտաշես Ներսիսյանն է:

Մելինե Դալուզյան

«Ինչպես եւ բոլոր մրցումներում մրցահարթակ դուրս գալիս մտածում եմ արդյունք ցույց տալու մասին: Հիմա չեմ ուզում խոսել մեդլաների վերաբերյալ: Կարեւորն է դուրս գալ մրցահարթակ ու կատարել նախատեսված աշխատանքը, իսկ հետո արդեն մտածել վերջնական արդյունքի մասին»:

Արտաշես Ներսիսյան

«Իհարկե, յուրաքանչյուր մարզիչ եւ մարզիկ հաջողության հասնելու ակնկալիքով է մարզվում եւ նախապատրաստվում գալիք մրցումներին: Օլիմպիական խաղերում հաջողության հասնելը չջնջվող հետք է թողնում սպորտի պատմության մեջ: Սակայն դրան հասնել հնարավոր է միայն տքնաջան աշխատանքի ու կամային բարձր որակների շնորհիվ: Սպասելիքներ միշտ էլ կան, սակայն այս դեպքում առավել կարեւոր է, որ մարզուհին մրցահարթակում կարողանա ցույց տալ այն, ինչին ընդունակ է: Հուսով եմ, որ Մելինեին դա կհաջողվի»:

Սամվել Խաչատրյան, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

«Մելինեն կանանց ծանրամարտում հայտնի մարզուհիներից մեկն է: Նրա նվաճումները արդեն իսկ խոսում են փորձի ու վարպետության մասին: Մենք Մելինեյի հետ մեծ հույսեր ենք կապում օլիմպիական մրցաշարում»:

Մելինե Դալուզյանն օլիմպիական մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 1-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.