Կեւին Դյուրանտը կրկնել է Շաքիլ Օ՛Նիլի ռեկորդը

17:10   13 հունիսի, 2017

«Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտը կրկնել է ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ՛Նիլի ռեկորդը՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքում 30 եւ ավելի միավոր վաստակելով 5-րդ խաղում անընդմեջ: «Քլիվլենդի» դեմ 5-րդ խաղում (129:120) Դյուրանտը հավաքել էր 39 միավոր՝ ճանաչվելով նաեւ եզրափակիչ շարքի ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Շաքիլ Օ՛Նիլը ռեկորդը սահմանել էր 2000-ին, երբ խաղում էր «Լոս Անջելես Լեյքերսում»:

Հիշեցնենք, որ Կեւին Դյուրանտն առաջին անգամ դարձավ NBA-ի չեմպիոն, իսկ եզրափակիչին մասնակցեց երկրորդ անգամ: 2012-ին նա «Օկլահոմայի» կազմում եզրափակիչ շարքում պարտվել էր «Մայամիին»:

Տեսանյութում Կեւին Դյուրանտի մասնակցությամբ լավագույն դրվագներն են եզրափակիչի 5-րդ խաղում



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։