Ֆլոյդ Մեյվեզերը սկսել է պատրաստվել Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտին

11:25   13 հունիսի, 2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (49–0, 26 նոկաուտ) սկսել է պատրաստվել ռինգ վերադառնալուն:

40-ամյա ամերիկացին սպարինգ մենամարտ է անցկացրել իր հայրենակից Դեւին Հեյնիի հետ, փոխանցում է BBC Sport-ը:

Այս տարվա մարտ ամսին Մեյվեզերը վերսկսել էր կարիերան UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտելու համար: Մենամարտի օրը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին Ֆլոյդ Մեյվեզերը մրցավարների  միաձայն որոշմամբ առավելության էր հասել ամերիկացի Անդրե Բերտոյի նկատմամբ եւ հայտարարել կարիերան ավարտելու մասին: Պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 49 մենամարտ՝ տանելով նույնքան հաղթանակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։