Norway Chess-2017. Կրամնիկի նկատմամբ հաղթանակից հետո Արոնյանը բարձրացավ առաջին տեղ

22:53   12 հունիսի, 2017

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի 6-րդ տուրում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին հաղթելու (34-րդ քայլում) շնորհիվ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 4 միավորով բարձրացել է առաջին տեղը: 4 միավոր ուննի նաեւ ամերիկացի Հիկարու Նակամուրան:

Հունիսի 14-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ:

Norway Chess-2017, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)՝ 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)՝ 0.5:0.5 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)՝ 0:1

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812)՝ 0.5:0.5 

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Արոնյան, Նակամուրա՝ 4-ական միավոր, Կարյակին, Կրամնիկ, Գիրի, Սո՝ 3-ական, Կարլսեն, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Անանդ՝ 2.5-ական:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.