13:50 11 հունիսի, 2017Աշխարհի առաջնության Չեռնոգորիա - Հայաստան խաղից հետո միջադեպ է տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների մասնակցությամբ: Հավաքականի երկրպագուների ՖԱՖ-ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տարածել է հաղորդագրություն.
«Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուները, անվտանգության կարգադրությունները լսելով 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ երկրպագուների վրա դրոշներ, պաստառներ զավթելու ակնկալիքով հարձակում գործեց Մոնտենեգրոյի երկրպագուների խուլիգանական խմբավորում։ Արժանանալով դիմադրության ՖԱՖ-ի կողմից, ուլտրասներին ոչինչ զավթել չհաջողվեց։ 2 կողմից եղան բերման ենթարկվածներ եւ հոսպիտալացվածներ։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ։
Ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքից եւ հիվանդանոցից շարժման անդամների դուրս գրվելուց հետո ՖԱՖ-ը ողջ անձնակազմով վերադարձավ Բուդվա»։
Հիշեցնենք, որ Չեռնոգորիայի հավաքականը հաղթել է 4:1 հաշվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.