Մարիա Գեւորգյանի կրկնակի հաղթանակը

19:06   20 հուլիսի, 2012

Բոսնիա եւ Հերցեգովինայում կայացած արագ շախմատի կանանց մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գեւորգյանը։

Նա 6 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ մոտակա մրցակցից առաջ է անցել 1,5 միավոր։
Մարիան դարձել է նաեւ արագ շախմատի աղջիկների Եվրոպայի բացարձակ չեմպիոն` հաղթելով բոլոր տարիքային խմբերի հաղթողների մասնակցությամբ կազմակերպված գերեզրափակիչում, հաղորդում է Armchess.am-ը։

Կայծակնային խաղի առաջնությունում Գեւորգյանը մինչեւ 18 տարեկանների մեջ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.