Նոր մարզաձեւեր՝ Օլիմպիական խաղերում

14:23   10 հունիսի, 2017

Կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հերթական նիստը, որում քննարկվել են Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մրցումային ծրագրերը:

Որոշվել է Տոկիո-2020-ում անցկացնել նաեւ աթլետիկայի 4x400 խառը փոխանցումավազք, լողի տղամարդկանց 4x100 խառը փոխանցումալող ու ազատ ոճի 800մ մրցում, ինչպես նաեւ կանանց ազատ ոճի 1500մ մրցում: Կլինեն նաեւ կանանց ու տղամարդկանց մրցումներ BMX-ում, 3x3 բասկետբոլ, խառը մրցումներ ձյուդոյում, սեղանի թենիսում, նետաձգությունում ու տրիատլոնում, կանանց ու տղամարդկան թիմային մրցումներ սուսերամարտում, ինչպես նաեւ կանանց ու տղամարդկանց մեդիսոն հեծանվասպորտում: Ծանրամարտից կհեռացվի մեկ քաշային կարգ, իսկ բռնցքամարտում տղամարդկանց 2 քվոտաներ կփոխանցվեն կանանց մրցումներին, գրում է Insidethgames-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.