Սեղանի թենիսի բաց մրցաշար՝ Հաղթանակ զբոսայգում

22:30   10 հունիսի, 2017

Երեւանի Հաղթանակ զբոսայգու սեղանի թենիսի խաղահրապարակը հունիսի 10-ին սովորականից մարդաշատ էր:

«Սպորտը բոլորի համար» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց սեղանի թենիսի Երեւանի բաց առաջնություն, որին կարող էին մասնակցել բոլորը՝ բացառությամբ պրոֆեսիոնալների:

«Մասնակիցների քանակը շուրջ 40 է, չնայած մենք նախատեսում էինք մինչեւ 100 մասնակից: Բոլորը սիրողական խաղացողներ են, նշանակություն չուներ՝ մարդիկ խաղալ գիտեին, թե՝ ոչ: Կան մարդիկ, որոնք այսօր առաջին անգամ են փորձում իրենց ուժերը այս մարզաձեւում: Եվ մեր նպատակը հենց դա է, որ սիրեն սեղանի թենիսն ու սկսեն խաղալ, մարզաձեւը մասսայական դառնա, մարդիկ գան դեպի սպորտ: Տարիքային սահմանափակում չունենք, խաղում են բոլորը՝ մեծ ու փոքր: Միտումնավոր զույգերին ըստ տարիքայինի չենք համապատասխանեցնում, որպեսզի արդար մրցակցությունը պահպանենք: Եղել են պրոֆեսիոնալ խաղացողներ, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել, բայց չենք թույլատրել:

«Սպորտը բոլորի համար»  կազմակերպությունն առաջին անգամ է նման մրցաշար կազմակերպում: Մենք ունենք նաեւ մրցանակներ: Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղ զբաղեցնողները Gold Gym-ի կողմից կստանան մեկօրյա այցելության քարտ 2 անձի համար»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կազմակերպության ղեկավար Արամ Մանուկյանը:

Լուսինե Շահբազյան 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։