NBA. «Քլիվլենդը» կրճատեց եզրափակիչի հաշիվը, Լեբրոն Ջեյմսը՝ լավագույն դրվագի հեղինակ

11:35   10 հունիսի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի չորրորդ խաղում գործող չեմպիոն «Քլիվլենդը» տանը 137:116 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Գոլդեն Սթեյտի» նկատմամբ: Եզրափակիչ շարքի հաշիվը դարձավ 3:1՝ հօգուտ «Գոլդեն Սթեյտի»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կայրի Իրվինգը «Քլիվլենդին» բերեց 40 միավոր, իսկ Լեբրոն Ջեյմսը՝ 31: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետն էր 35 միավոր հավաքած Կեւին Դյուրանտը:

Հանդիպումից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսը:

Այսպիսով, «Գոլդեն Սթեյտի» ռեկորդային հաղթական շարքն ավարտվեց NBA-ի փլեյ-օֆֆում: NBA-ի փոխչեմպիոնն առաջին պարտությունը կրեց փլեյ-օֆֆում, որում տարել էր 15 անընդմեջ հաղթանակ: 

NBA-ի եզրափակիչ, չորրորդ խաղ

«Քլիվլենդ» - «Գոլդեն Սթեյտ»՝ 137:116 (49:33, 37:35, 29:28, 22:20)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։