Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Պոդգորիցայում (ֆոտո)

00:44   10 հունիսի, 2017

Չեռնոգորիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման համար Պոդգորիցա ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 9-ին նախախաղային մարզում է անցկացրել «Գրադսկի» ստադիոնում: ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման ֆոտոռեպորտաժը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ Չեռնոգորիա մեկնած բոլոր՝ 21 ֆուտբոլիստները պատրաստ են խաղին:

Չեռնոգորիա – Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: 5-րդ տուրից հետո E խմբում Լեհաստանն ունի 13 միավոր, Չեռնոգորիան ու Դանիան՝ 7-ական, Հայաստանն ու Ռումինիան՝ 6-ական, իսկ Ղազախստանը՝ 2:

Հայաստանի հավաքականի կազմում Պոդգորիցա են մեկնել հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)                      

Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» 

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) 

Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)  

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան) 

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      

Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)                      

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.